Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Երեխայի՝ մանկապարտեզ գնալու հերթը բանակ գնալուց է հասնելու

«Հրապարակ». Երեխայի՝ մանկապարտեզ գնալու հերթը բանակ գնալուց է հասնելու

Thu, 24 Sep 2026 12:45:20 +0400


Տիգրան Ավինյանը սկսել է նախապատրաստվել Երեւանի ավագանու ընտրություններին, չնայած այն տեղի է ունենալու 2027-ի աշնանը: Նա ամենից հաճախ խոսում է մանկապարտեզներ վերանորոգելու մասին, սակայն մենք բողոքներ ենք ստանում, որ երեւանցիներն իրենց երեխաներին չեն կարողանում մանկապարտեզներում տեղավորել` տարիներով իրենց հերթին են սպասում` տեղ չկա: Որտեղ եւ ինչ են կառուցում, որ մանկապարտեզների հերթերը չեն նվազում:

Ավինյանը վերջերս տեսանյութ էր հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որ առաջին անգամ հիմնանորոգվում է 1963-ին կառուցված թիվ 133 մանկապարտեզը, որը հիմնադրումից ի վեր չի նորոգվել։ Նշել էր, որ 2019-2025 թթ․ ընթացքում Երեւանում հիմնանորոգվել եւ վերակառուցվել է 45 մանկապարտեզ, ուր հաճախում է շուրջ 11 հազար երեխա։ Առաջիկայում կնորոգվի եւս 32-ը։
Ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանը պարբերաբար բացահայտումներով է հանդես գալիս եւ իր հետեւորդներին է ներկայացնում իշխանական ստերը, որոնք վերաբերում են մանկապարտեզներ վերանորոգելու թեմային: Մենք Չախոյանին հարցրինք, թե ինչ նորոգման մասին է խոսում Երեւանի քաղաքապետը: Նա նկատեց. «Տիգրան Ավինյանը շատ պարզ ու հստակ հրապարակավ հայտարարել է, որ պատրաստվում է գալիք ընտրություններին: Ակնհայտ է, որ նրա այս ակտիվությունն ուղղված է իր ռեյտինգն ուժեղացնելուն, նա փորձում է այնպես անել, որ տեղի չունենա այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականի աշնանը: ՔՊ-ի համար 2023-ի Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները խիստ մտահոգիչ էին, այնպես որ, Ավինյանի ակտիվությունը հենց դրանով է պայմանավորված: Նա կարծում է, որ նման տեսանյութեր հրապարակելով ավելի շատ քվեներ է ստանալու: Ինչ վերաբերում է մանկապարտեզներ վերանորոգելուն, ապա 2018 թվականից մինչ օրս Երեւան քաղաքում գեթ մեկ մանկապարտեզ չի կառուցվել: Հիմնականում նորոգել են հին մանկապարտեզները, իսկ ես բազմիցս անդրադարձել եմ այդ նորոգումների որակին:

Մանկապարտեզներում սարսափելի հերթեր են, եւ այդ ամենի պատասխանատվությունը կրում է Տիգրան Ավինյանը, նա է այս խնդրի հասցեատերը: Հենց Երեւանի քաղաքապետարանն է բազմաբնակարան շենքերի շինթույլտվությունը տալիս, եւ բնական է, որ եթե բնակչությունն ավելանում է, մանկապարտեզ հաճախող երեխաների թիվն էլ պետք է ավելանա: Բազմաբնակարան շենքերում հիմնականում ապրում են երիտասարդ, նորաստեղծ ընտանիքներ, սակայն այդ շենքերի հարակից տարածքներում որեւէ նոր մանկապարտեզ չի կառուցվում: Պետք է այս բոլոր հարցերը հաշվի առնեին` շինթույլտվություններ տալուց առաջ: Ինչպես տեսնում ենք, Տիգրան Ավինյանն այս հարցերը հաշվի չի առնում, թեպետ 2023 թվականին հենց ինքն է խոսել այս թեմայի մասին՝ պնդելով, որ պետք է այնպես անել, որ կառուցապատողները նաեւ մանկապարտեզներ կառուցեն, սակայն, ինչպես տեսնում ենք, դրանք դատարկ խոսքեր էին, եւ ՔՊ կուսակցությունը միայն խոսքերով է առաջնորդվում, իսկ գործնականում որեւէ քայլ չի արվում: Երեխաներին մանկապարտեզի հերթը բանակ գնալուց է հասնելու, սա խայտառակություն է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչի մասին են խոսել Զելենսկին եւ ֆոն դեր Լայենը

Ինչի մասին են խոսել Զելենսկին եւ ֆոն դեր Լայենը Wed, 23 Sep 2026 18:30:00 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով