Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել

Fri, 25 Sep 2026 21:01:00 +0400


Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը։ Դիմումների ընդունումը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին։

Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է աջակցել բարեգործության, մշակույթի և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերին։ Մրցանակակիրները իրենց նախաձեռնությունների զարգացման համար կստանան մինչև 10 միլիոն ռուբլի նվիրատվություն։

Մրցանակի ժյուրիի նախագահ և խորհրդի ղեկավար Վերոնիկա Զոնաբենդի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է աջակցել այն մարդկանց, որոնք, չնայած դժվարություններին, շարունակում են ստեղծել և զարգացնել նոր գաղափարներ։

«Մեզ համար կարևոր է գտնել նրանց, ովքեր տեսել են մյուս ափը և արդեն կամուրջ են կառուցում դեպի այն, ինչ նախկինում անհնար էր թվում»,- նշել է Զոնաբենդը։

Դիմումների ընդունումը կտևի մինչև նոյեմբերի 27-ը։ Դրանք կգնահատեն 45 մասնագետներ։

Մրցանակը կտրվի երեք անվանակարգում՝ «Կամուրջ դեպի ապագա․ բարեգործություն», «Կամուրջ դեպի ապագա․ կրթություն» և «Կամուրջ դեպի ապագա․ մշակույթ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուբեն Մխիթարյանը պատասխան է պահանջում

Ռուբեն Մխիթարյանը պատասխան է պահանջում Wed, 23 Sep 2026 18:54:47 +0400 Երևանում օդի աղտոտվածությունը կրկին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով