Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Չարլզ 3-րդ թագավորի մասին սկանդալային մանրամասներ են հրապարակվել

Չարլզ 3-րդ թագավորի մասին սկանդալային մանրամասներ են հրապարակվել

Fri, 25 Sep 2026 22:30:54 +0400


Արքայադուստր Դիանայի եղբայրը՝ կոմս Չարլզ Սպենսերը քրոջ մասին գրած մեմուարներում սկանդալային մանրամասներ է հայտնել բրիտանական ներկայիս միապետ Չարլզ 3-րդ թագավորի մասին։ Այս մասին հայտնում է The Daily Beast պարբերականը։ Մեմուարներում Սպենսերը հիշել է մի խոսակցություն, որում արքայադուստի Դիանան ասել է, որ մտադիր է բաժանվել արքայազն Չարլզից /ներկայիս՝ Չարլզ 3-րդ թագավորից/։ Կոմս Չարլզը սկզբում փորձել է մտքափոխել քրոջը՝ ասելով, որ պետք է իմպուլսիվ որոշումներ չկայացնի նման կարեւոր հարցի վերաբերյալ։ «Ամուսինս սիրահարված է իր իսկ կամերդիներին»,- ասել է արքայադուստրը այդ ժամանակ։ Թե ով է եղել արքայազնի սիրեկանը, գրքում չի նշվում։ Սակայն ընդունված է համարել, որ խոսքը Մայքլ Ֆոսեթի մասին է։

Այս պատմությունն ի դեպ, նոր բան չէ։ 1996 թվականին Չարլզ 3-րդի նախկին կամերդիներ Ջորջ Սմիթը հայտարարել էր, որ մի անգամ իրեն բռնաբարել է արքայազնի օգնականը։ Դա տեղի է ունեցել 1989 թվականին։ Բացի այդ, Սմիթն ասել է, որ մեկ անգամ ինքը ականատես է եղել այն ժամանակ դեռ արքայազն Չարլզի եւ ավագ սպասավորի ինտիմ կապին։ Չարլզը հերքել է մեղադրանքները։ Արքայազնի ներկայացուցիչը այն ժամանակ դեռ հայտարարել էր, որ Սմիթը չի կարող նման հարցերում լինել հուսալի աղբյուր, քանի որ ալկոհոլային կախվածություն ունի։ Սմիթը սակայն հայտարարել է, որ իր պատմությունը ձայնագրել է արքայադուստր Դիանան եւ ժապավենն այդ ձայնագրությամբ պահվել է Քենսինգթոնյան պալատում՝ միշտ կողպված վիճակում գտնվող արկղիկում։ Արքայադստեր մահվանից հետո, իբր թե այդ արկղիկն անհետացել է, իսկ 2005 թվականին Սմիթը բավականին խորհրդավոր հանգամանքներում մահացել է անակնկալ կերպով։ Այդ խոսակցություններն էլ հանգել են ժամանակի ընթացքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե բռնության դեպքեր կան, չի նշանակում նախկինում աշխատանք չենք կատարել

Եթե բռնության դեպքեր կան, չի նշանակում նախկինում աշխատանք չենք կատարել Sat, 26 Sep 2026 19:15:46 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով