Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Օշականցի Գեւորիկը եւս կալանավորվեց

Օշականցի Գեւորիկը եւս կալանավորվեց

Sat, 26 Sep 2026 12:04:19 +0400


Գրել էինք, որ ձերբակալվել են երկու «օրենքով գողեր»՝ Օշականցի Գևորիկն ու «Զապը»։ Ըստ իրավապահների՝ Գևորիկը մի խումբ անձանց հետ գնացել է Հրաչյա Ներսիսյան փողոց՝ «օրենքով գողի»` Զապի նախկին փեսային պատժելու։ Տեղի է ունեցել վիճաբանություն, հայհոյանքներ ու փոխադարձ հարվածներ։

Դեպքից հետո նախկին փեսան էլ փորձել է հաշվեհարդար տեսնել նախկին աներոջից, սակայն չի կարողացել ավարտին հասցնել գործը։

Երեկ դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը եւ 2 ամսով կալանավորել Զապին։ Դատարանից «Հրապարակ»֊ին փոխանցում են, որ Օշականցի Գեւորիկի նկատմամբ եւս 2 ամիս կալանքն է ընտրվել խափանման միջոց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության …