Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Թուրքիան ընդդեմ Ադրբեջանի՞․ Բաքվում հնչեղ հայտարարություն են արել

Թուրքիան ընդդեմ Ադրբեջանի՞․ Բաքվում հնչեղ հայտարարություն են արել

Sat, 26 Sep 2026 15:00:56 +0400


Միլլի Մեջլիսի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի հանձնաժողովը, իր լիազորությունների շրջանակներում, ուսումնասիրել է վերջին օրերին Թուրքիայի կողմից Ադրբեջանի դեմ իրականացված տեղեկատվական արշավը։

Այս մասին, ինչպես փոխանցում է ադրբեջանական ԶԼՄ-ները, ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։

Ընդգծվում է՝ մշտադիտարկումը բացահայտել է, որ արշավի նպատակն է վնասել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերություններին, մոլորեցնել հանրությանը, խթանել պետության և նրա ինստիտուտների նկատմամբ անվստահությունը և սրել հասարակության մեջ բևեռացումը։

«Արշավն իրականացվում է համակարգված եղանակով՝ օգտագործելով թիրախային գովազդ և իրական ու կեղծ սոցիալական ցանցերի հաշիվներ։ Ցավոք, ադրբեջանական և թուրքական հասարակություններում, որոնք միշտ հետևել են «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին, որոշ անհատներ ընկել են այս նենգ արշավի հետևից։ Եվ չնայած նման գործողությունները ենթադրում են իրավական պատասխանատվություն թուրքական օրենսդրության համաձայն, արշավը շարունակվում է։

Նաև պետք է նշել, որ համակարգված տեղեկատվական արշավին մասնակցողների մասին տեղեկատվությունը կտրամադրվի Ադրբեջանի Հանրապետության համապատասխան պետական ​​մարմիններին։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի քաղաքացիներին և Թուրքիայում մեր եղբայրներին զգոն լինել և չընկնել ապատեղեկատվության ծուղակը», – ասվում է հայտարարության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ժամանակն է լուրջ չվերաբերվել Նիկոլ Փաշինյանի ասածներին

Ժամանակն է լուրջ չվերաբերվել Նիկոլ Փաշինյանի ասածներին Fri, 25 Sep 2026 18:30:11 +0400 «Ուժեղ Հայաստան» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով