Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Հարցվածների 80%-ը Տիգրանաշենը համարում է հայկական բնակավայր

Հարցվածների 80%-ը Տիգրանաշենը համարում է հայկական բնակավայր

Sat, 26 Sep 2026 15:07:40 +0400


Հայաստանում անցկացված հարցման համաձայն՝ քաղաքացիների մեծամասնությունը Տիգրանաշենը հայկական բնակավայր է համարում և դեմ է դրա՝ Ադրբեջանին փոխանցմանը։

«Գելափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ասուլիսի ժամանակ ներկայացրել է սեպտեմբերի 22-24-ը 1000 բնակչի շրջանում անցկացված ուսումնասիրության արդյունքները։

Ըստ ներկայացված տվյալների՝ հարցվածների 59%-ը նշել է, որ Տիգրանաշենը հայկական բնակավայր է, և Հայաստանի իշխանությունները չպետք է այն փոխանցեն Ադրբեջանին։

Մյուս 21%-ը Տիգրանաշենի հարցում առանձնացրել է բնակավայրի ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ դրա փոխանցումը կարող է Հայաստանի համար առաջացնել անվտանգային և ռազմավարական ռիսկեր։

Միաժամանակ, հարցվածների 6,4%-ն է հայտնել այն տեսակետը, որ Տիգրանաշենը Հայաստանի տարածքում չէ և, հետևաբար, պետք է փոխանցվի Ադրբեջանին։

Հարցվածների 3,5%-ը հարցի վերաբերյալ այլ դիրքորոշում է ունեցել, իսկ 10,1%-ը չի կարողացել կամ չի ցանկացել հստակ պատասխան տալ։

Այսպիսով, հարցման ներկայացված արդյունքներով՝ Տիգրանաշենի հայկական պատկանելիությունը կամ դրա՝ Ադրբեջանին չփոխանցվելու դիրքորոշումը ընդհանուր առմամբ կիսում է հարցվածների 80%-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրություն կատարի

Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրություն կատարի Fri, 16 Oct 2026 13:15:09 +0400 Ռուս քաղաքագետ Վլադիմիր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով