Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մեկ միլիարդ մարդու․ Բիլ Գեյթս

Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մեկ միլիարդ մարդու․ Բիլ Գեյթս

Sat, 26 Sep 2026 23:30:50 +0400


Microsoft-ի համահիմնադիր, միլիարդատեր եւ ֆիլանթրոպ Բիլ Գեյթսը կոչ է արել ամերիկյան օրենսդիրներին՝ կարգավորել Արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտը։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Ի պատասխան լրագրող Քրիստեն Վելքերի հարցի, թե արդյոք անհրաժեշտ է կարգավորող օրենքներ ընդունել Վաշինգտոնում՝ Գեյթսն ասել է՝ «Պարտադիր պետք է։ Անհրաժեշտ է, որպեսզի իրավապահներն ու քաղաքական գործիչները միանան այն քննարկումներին, թե ինչպիսին պետք է լինեն երաշխիքներն ու մոնիթորինգը։ Եւ դա պետք է լինի պարտադիր»,- ասել է Գեյթսը։ Նա հայտարարել է, որ կա ռիսկ, որ ինչ որ պահից սկսած ԱԲ-ն կարող է ոչնչացնել մարդկությանը։ Գեյթսն ասել է, որ ԱԲ-ն բավարար չափով զորեղ է, որպեսզի առաջացնի այնպիսի զարգացումներ, որոնք բերեն մեկ միլիարդ մարդու մահվան։ Դա կարող է լինել այն ժամանակ, երբ համադրվեն չարանենգ մարդկային մտադրությունները, առկա զենքերի հզորությունն ու ԱԲ տեխնոլոգիաները, շեշտել է Գեյթսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գազի գինն անցել է 1000 դոլարից, մոտենում է 1200-ին

Գազի գինն անցել է 1000 դոլարից, մոտենում է 1200-ին Sat, 26 Sep 2026 18:15:16 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով