Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի
Mon, 28 Sep 2026 23:30:35 +0400

Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ 2-րդին պատկանած Bentley Mulsanne Extended Wheelbase ավտոմեքենան կհանեն վաճառքի։ Վաճառքը կիրականացվի աճուրդային եղանակով։ Աճուրդը կկայանա Broad Arrow Auctions-ում։ Նախնական արժեքը կկազմի 400-450 հազար եվրո։ Դա թագուհու համար հատուկ պատրաստված երկու Mulsanne-ներից մեկն է։ Մեքենան առաջին անգամ գրանցել են 2016 թվականի հոկտեմբերի չորսին։ Այն օգտագործվել է արքայական ընտանիքի կողմից։ Կրել է DG66 OKM համարանիշը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր