Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Աննա Հակոբյանը Սյունիքում էր

«Հրապարակ». Աննա Հակոբյանը Սյունիքում էր

Tue, 29 Sep 2026 08:45:01 +0400


Ուրբաթ օրը Աննա Հակոբյանն իր նախաձեռնած կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի շարժման շրջանակներում այցելել է Կապան, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ գլխավոր նպատակը Քաջարան` ԶՊՄԿ այցն է եղել, որտեղ մոտ մեկ շաբաթ նախապատրաստվելիս են եղել տիկնոջ այցին, կարգի են բերել գործարանը։ Ապա տիկնոջը հրավիրել են շրջայցի, տարել, ցույց են տվել կոմբինատի աշխատանքը: Թե որն է եղել այցի բուն նպատակը, մեր աղբյուրն ասաց` եկել էր աշխատանքներին ծանոթանալու:

Ուշագրավ է, որ տիկին Հակոբյանն այցի մասին որեւէ հրապարակում չի արել, իսկ իր օգնական Թալին Թոփալակյանի հրապարակման մեջ նա չի երեւում։ Բայց Կապանում բռնության դեմ արշավի շրջանակներում հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակից տիկնանց, մանկավարժների եւ պետական այլ հիմնարկների աշխատակից կանանց հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Իմպերիա» ռեստորանային համալիրում, ավելի քան չորս ժամ տիկինը 50 կանանց պատմել է, թե ինչ կարեւոր բան է անում ինքը, իր հեղինակած նախագիծն է գովազդել, որ դրա կիրառումն ընտանիքներ է փրկելու եւ ամրապնդելու։ Ի դեպ, նախագիծն այս շաբաթ քննարկվելու է խորհրդարանում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է խորհրդական

Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է խորհրդական Tue, 20 Oct 2026 18:33:59 +0400 ՔՊ–ական նախկին պատգամավոր, …