Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Սկանդալային սպանություն․ ինչ է հայտնի «Բոտևի» սեփականատիրոջ մահվան մասին

Սկանդալային սպանություն․ ինչ է հայտնի «Բոտևի» սեփականատիրոջ մահվան մասին

Wed, 30 Sep 2026 19:45:38 +0400


Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում գիշերային ժամերին տեղի ունեցած սպանությունը լայն արձագանք է ստացել երկրի ֆուտբոլային ու բիզնես շրջանակներում։ Կյանքից զրկվել է 53-ամյա գործարար Իլիյան Ֆիլիպովը, որը «Բոտև» ֆուտբոլային ակումբի խոշորագույն բաժնետերն էր։ Նրա մահը հաստատել է Բուլղարիայի Ներքին գործերի նախարարությունը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանցագործությունը կատարվել է չորեքշաբթի գիշերը։ Ֆիլիպովը հրազենային մեկ վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Դեպքը տեղի է ունեցել նրան պատկանող անշարժ գույքի տարածքում։ Փաստի առթիվ իրավապահները քրեական վարույթ են սկսել՝ դիտարկելով կանխամտածված սպանության վարկածը։

Դեպքից հետո Պլովդիվում ուժեղացվել է ոստիկանական հսկողությունը։ Քաղաքի հիմնական մուտքերն ու ելքերը վերահսկվում են, իսկ ոստիկանությունը կանգնեցնում և ստուգում է կասկածելի թվացող մեքենաները։ Քննության շրջանակում ուշադրության կենտրոնում է նաև սպանության վայրի հարակից անտառային հատվածը։ Իրավապահները փորձում են պարզել՝ արդյոք հնարավոր հանցագործը այնտեղից է հետևել գործարարին և իրականացրել հարձակումը։

Այս պահին սպանության գործով որևէ անձ չի ձերբակալվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը Fri, 09 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով