Մեկնարկում է Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
Wed, 30 Sep 2026 19:42:43 +0400

Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեկնարկում է 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։
Արդեն հայտնել եմ, որ ՀՅԴ-ի կողմից առաջադրվել եմ որպես Արտաշատ համայնքի ղեկավարի թեկնածու։
Առաջիկա օրերին քարոզարշավի շրջանակում մենք մեր թիմով շրջելու ենք Արտաշատ քաղաքում և գյուղերում՝ ներկայացնելով մեր մոտեցումներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև շփվելու և լսելու մեր հայրենակիցների կողմից մատնանշվող խնդիրները։
Հոկտեմբերի 1-ին ժամը 16։00-ին Արտաշատ քաղաքի Փ. Մխչյան 108 հասցեի ՀՅԴ Նիկոլ Դուման կենտրոնից մեկնարկելու է մեր քարոզարշավը. շրջելու ենք Արտաշատ քաղաքում։
Մեր համարը քվեաթերթիկում 10-ն է։
Ընտրի՛ր ընկերոջդ՝ հանուն արդար և արժանապատիվ Արտաշատի։
Այս մասին գրել է Գերասիմ Վարդանյանը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր