Չորեքշաբթի , 30 Սեպտեմբերի 2026

Ռուս լրագրողին հեռակա հեռակա կալանավորել են եւ սկսել են ունեցվածքի բռնագանձումը

Ռուս լրագրողին հեռակա հեռակա կալանավորել են եւ սկսել են ունեցվածքի բռնագանձումը

Wed, 30 Sep 2026 19:30:18 +0400


Մոսկվայում Բասմաննու շրջանային դատարանը որոշում է կայացրել երկամսյա ժամկետով հեռակա կալանքի վերցնել լրագրող Յուրի Դուդին։ Վերջինս օտարերկրյա գործակալի իրավական կարգավիճակ ունի եւ գտնվում է արտասահմանում։ Նրան մեղադրանք է ներկայացվել «Հանրայնորեն ահաբեկչական գործունեություն իրականացնելու կոչերի իրականացում, հանրայնորեն ահաբեկչության արդարացում եւ դրա քարոզչություն» հոդվածի շրջանակում։

Այս հոդվածով նախատեսված քրեական պատիժը մինչեւ յոթ տարվա ազատազրկումն է։ Իրական կալանքը հաշվվելու է այն պահից, երբ լրագրողը հայտնվելու է ՌԴ իրավապահների տրամադրության տակ։ Միաժամանակ սկսվել է Դուդի ունեցվածքի՝ հօգուտ պետության բռնագանձման գործընթացը։ Այս մասին հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը։ Առաջինը Դուդի բնակարանն է եղել։ Բնակարանը 78,5 մետր քառակուսի մակերես ունի, գտնվում է Յուժնի Բուտովո շրջանում։ Գնահատվում է 26 միլիոն ռուբլի։ Դուդը այն ձեռք է բերել 2012 թվականից։ 26 թվականի ապրիլից բնակարանի վրա ժամանակավոր արգելանք է սահմանվել՝ լրագրողի չվճարած պարտավորությունների համար։ Ներկայումս բնակարանի նկատմամբ բոլոր իրավունքները սառեցված են։ Դուդը ունի նաեւ հողամաս եւ առանձնատուն «Սիներգիա» էլիտար քոթեջային թաղամասում՝ Նոր Մոսկվայում, որի արժեքը գնահատվում է 75 միլիոն ռուբլի։ Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո՝ նա այն վերագրանցել է կնոջ՝ Օլգա Դուդի անունով։ Դատարանն այդ գործարքը կարող է ճանաչել առ ոչինչ եւ բռնագրավել հօգուտ պետության։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

9-ին էլ հայտնաբերել են մեկ օրում

9-ին էլ հայտնաբերել են մեկ օրում Thu, 09 Apr 2026 17:45:31 +0400 ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով