Արհեստական բանականության նոր մոդելից հրաժարվել են, քանի որ սկսել է խաբել մարդկանց
Wed, 30 Sep 2026 21:30:25 +0400

OpenAI ընկերությունը որոշում է կայացրել հրաժարվել GPT-6.1 Astra Արհեստական բանականության նոր՝ կատարելագործված մոդելի գործարկումից՝ անվտանգային հարցերի հետ կապված ունեցած մտավախությունների պատճառով։ Դրանք ի հայտ են եկել մոդելի փորձարկման ժամանակ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։
Համաձայն հաղորդման, նոր մոդելը պետք է գերազանցեր մյուս բոլոր տարբերակները՝ առանց մարդու մասնակցության՝ սկզբից մինչեւ վերջ սկզբունքով բարդ առաջադրանքներ կատարելու հարցում։ Սակայն փորձարկման ընթացքում պարզվել է, որ համակարգը հաճախ է պարզապես «խաբել» օգտատիրոջը եւ միշտ չէ, որ ճիշտ ինֆորմացիա է հաղորդել, թե որ գործողություններն են կատարվել եւ դեռ որոնք պետք է կատարվեն։ Բացի այդ, այն կարողացել է ազատորեն հաղորդակցվել «արտաքին սերվիսների եւ ինստրուկտորների հետ՝ օգտատիրոջից թույլտվություն չհարցնելով դրա համար»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր