Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Ո՞վ է պատասխան տալու

Ո՞վ է պատասխան տալու

Fri, 02 Oct 2026 09:00:24 +0400


Երեկ, օրվա երկրորդ կեսին սոսկալի լուր տարածվեց, թե ադրբեջանցի դիվերսանտ է սահմանն անցել, մտել Շաքի գյուղ եւ հրազենից կրակել ու վիրավորել գյուղացիներից մեկին: Վարչական ղեկավարը հաստատեց լուրը` պատմելով, որ արյան հետքեր են եղել, ադրբեջանցին վնասազերծվել է եւ ձերբակալվել: Ապա ՀՀ իրավապահ մարմինները ստիպված եղան հաստատել լուրը եւ տեղեկություն տարածել: Պարզվեց` դեռեւս սեպտեմբերի 26-ին ադրբեջանցի զինծառայող է սահմանն անցել: Ըստ ՀՀ ԱԱԾ-ի, այդ մասին իրենց տեղեկացրել են ադրբեջանական մարմինները: 4 օր է անցել, մինչեւ հայտնաբերվել է սահմանախախտը, որը նաեւ զինված է եղել եւ, բնականաբար, սնվելու խնդիր է ունեցել, ուստի բնական է, որ պետք է փորձեր մտնել սահմանամերձ գյուղերից մեկը եւ հոգալ իր կարիքները:

Բայց ՀՀ ԱԱԾ-ն ոչ միայն չի կարողացել կանխել սահմանի խախտումը, ոչ միայն չի կարողացել արագ հայտնաբերել վտանգավոր անձին, այլեւ անգամ չի բարեհաճել տեղեկություն փոխանցել սահմանամերձ գյուղերի իշխանություններին, իրավապահներին, բնակիչներին, որ մարդիկ մասնակցեն հանցագործի հայտնաբերմանը կամ գոնե զգուշանան: Նպատակը պարզ է` ադրբեջանցիներին չզայրացնել, հակաադրբեջանական տրամադրություններ չառաջացնել, չխաթարել այս իշխանությունների «խաղաղության» լեգենդը: Ո՞վ է սրա համար պատասխան տալու:

Պարզվում է` մեր սահմանները բաց են, մեր իրավապահները կոմպետենտ չեն, գումարած դրան` հրաժարվում են կատարել իրենց պարտականությունները եւ տեղեկատվությունն էլ թաքցնում են հանրությունից` վտանգելով մարդկանց կյանքը: Այս միջադեպն առաջինը չէ, հաստատ՝ վերջինն էլ չի լինելու: Նման միջադեպերը կարող են ավելի մեծ ողբերգությամբ ավարտվել, եւ սա հերթական անգամ հերքում է այն միֆը, թե ադրբեջանցիների հետ կարելի է կողք-կողքի խաղաղ ապրել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

TRIPP-նորաձեւ փուչիկ

TRIPP-նորաձեւ փուչիկ Wed, 23 Sep 2026 18:45:54 +0400 TRIPP-ն ընդամենը փուչիկ է, նորաձեւ գուցե, բայց …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով