Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

«Ֆորսաժը» կդառնա սերիալ

«Ֆորսաժը» կդառնա սերիալ

Sat, 03 Oct 2026 19:00:25 +0400


Ամերիկյան Peacock սթրիմինգային ծառայությունը հաստատել է իր առաջին նախագիծը։ Կնկարահանվի սերիալ՝ «Ֆորսաժ» հայտնի ֆրենշիզի հիման վրա։ Այս մասին հայտնում է Deadline պարբերականը։ Համաձայն հաղորդման, նախագծի հեղինակներ են հանդես գալիս Մայք Դենիելսոնն ու Վուլֆ Քոուլմանը։ Առաջատար դերասաններից ներգրավվել է Վին Դիզելը։ «Ինչպես գիտեք, մեզ համար շատ թանկ են այդ կինոնկարները։ Սակայն այս տանսամյակների ընթացքում հասկացանք, որ մարդիկ ուզում են ավելին։ Նրանք ուզում են, որպեսզի մենք ավելի մանրամասն ներկայացնենք կերպարներին ու նրանց պատմությունները»,- հայտարարել է Դիզելը։ Նշենք, որ պրեմիերան տեղի կունենա 2028 թվականին։ «Ֆորսաժը» Universal-ի ամենից երկարատեւ ֆրենշիզն էր։ Նրա ընդհանուր եկամտաբերությունը կազմել է 7,3 միլիարդ դոլար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սելին Դիոնի մասին դրամատիկ սերիալ կնկարահանեն

Սելին Դիոնի մասին դրամատիկ սերիալ կնկարահանեն Sat, 30 May 2026 22:30:14 +0400 Աշխարհահռչակ երգչուհի Սելին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով