Ձերբակալվել է 21-ամյա տղա
Sun, 04 Oct 2026 11:15:58 +0400

Հոկտեմբերի 1-ին Մասիսում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը մեկնարկային ատրճանակից կրակոցներ է արձակել։
Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են հիշյալ մեքենան։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով վարորդը ձերբակալվել ու ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։
Մասիս քաղաքի բնակիչ 21-ամյա վարորդն ընդունել է, որ ինքն է կրակել մեկնարկային ատրճանակով, որը մեքենայի մեջ է։
Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով։
Հանգամանքները պարզվում են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր