Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Ուկրաինան ռուսների հետ երկարատև պատերազմի համար հատուկ ծրագիր ունի

Ուկրաինան ռուսների հետ երկարատև պատերազմի համար հատուկ ծրագիր ունի

Mon, 05 Oct 2026 14:00:14 +0400


Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միխայիլ Դրապատիի թիմը պատրաստել է Ռուսաստանի հետ երկարատև պատերազմի ծրագիր, որը մի քանի շաբաթ է, ինչ քննարկվում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրում:

Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով երկու բարձրաստիճան աղբյուրների:

Հրապարակումը գրում է, որ փաստաթղթում ուրվագծվում են Ուկրաինայի զինված ուժերի նպատակներն ու գործողությունները «Ուկրաինայի պահպանման» համար: Այն նաև սահմանում է գործողությունների ժամանակացույցը:

Ռազմավարական հարցերից բացի, ծրագիրը նաև անդրադառնում է Կիևի պաշտպանության մոտեցմանը:

«Մեզ անհրաժեշտ է մեծ ռազմավարություն՝ 30 տարվա համար, որպեսզի մենք՝ որպես հրամանատարներ, հասկանանք մեր ուղղությունը», – հրատարակությանը ասել է կորպուսի ղեկավարներից մեկը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հնդկաստանն ակտիվանում է․ Մոսկվային և Կիևին նախընտրելի առաջարկ ունի

Հնդկաստանն ակտիվանում է․ Մոսկվային և Կիևին նախընտրելի առաջարկ ունի Wed, 07 Oct 2026 15:30:03 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով