Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

Tue, 06 Oct 2026 08:00:21 +0400


Շաքիի իրադարձություններից օրեր անց տեղի ունեցավ առաջին պաշտոնանկությունը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Սանամյանի, որի պատասխանատվության հիմնական ուղղությունն ԱԱԾ սահմանապահ զորքերի համակարգումն է։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ այստեղ կա ոչ միայն ԱԱԾ-ի, այլեւ իրավապահ եւ ուժային բոլոր կառույցների, այդ թվում՝ ՊՆ-ի բացթողումը։

Սահմանը խախտելու մասին ինֆորմացիա ստանալուց հետո բոլոր կառույցները պետք է համակարգված աշխատեին, ինչ-որ շառավղով շրջափակեին ու «սանրեին» ողջ տարածքը եւ, անկասկած, ժամերի ընթացքում կգտնեին սահմանախախտին, սակայն ոչ միայն դա չի արվել, այլեւ չեն իրազեկել մոտակա համայնքների բնակիչներին։ Սպասվում է, որ առաջիկայում պաշտոնանկություններ կլինեն նաեւ ՊՆ-ում, այլ կառույցներում, որոնք պատշաճ չեն արձագանքել արտակարգ իրավիճակին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Oդի ջերմաստիճանը կնվազի

Oդի ջերմաստիճանը կնվազի Sun, 04 Oct 2026 17:15:28 +0400 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ին, 5-ի գիշերն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով