Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

NYT-ն շուտով կփակվի․ Թրամփը շարունակում է  «պատերազմել» ԶԼՄ-ների հետ

NYT-ն շուտով կփակվի․ Թրամփը շարունակում է  «պատերազմել» ԶԼՄ-ների հետ

Tue, 06 Oct 2026 10:00:49 +0400


«Նյու Յորք Թայմս»-ը (NYT) մոտ ապագայում ստիպված կլինի փակել իր դռները, և դա մեծ օր կլինի Միացյալ Նահանգների համար։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

TruthSocial-ում նա պարբերականի աշխատակիցներին անվանել է «երրորդ կարգի լրագրողներ, որոնց հետ նա տարիներ շարունակ չի խոսել, բայց ովքեր անընդհատ գրում են [Թրամփի] մասին՝ երբեք չստուգելով փաստերը կամ չմտածելով, թե արդյոք իրենց պատմությունը ճշմարիտ է»։

«Մոտ ապագայում մի օր «The Times»-ը ստիպված կլինի փակել իր կեղտոտ դռները, և դա մեծ օր կլինի Ամերիկայի համար», – գրել է ամերիկացի առաջնորդը։

«The Times»-ը նենգամիտ կազմակերպություն է, որը սպասարկում է խելագարներին, ովքեր ցանկանում են տեսնել մեր երկրի ձախողումը։ Դրա տպաքանակը կտրուկ նվազել է վստահության պակասի պատճառով։ Այս հրատարակությունը ընդամենը մի փոքր օրինակ է այն բանի, ինչի հետ ես ամեն օր գործ եմ ունեցել տարիներ շարունակ», – ասել է ԱՄՆ նախագահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփն ԱԲ հետ է խորհրդակցել՝ նախքան Մադուրոյին առեւանգելը

Թրամփն ԱԲ հետ է խորհրդակցել՝ նախքան Մադուրոյին առեւանգելը Fri, 02 Oct 2026 19:30:30 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով