Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

«Ռուսական բանակը Պուտինի ծննդյան օրը մեզ նվիրեց․․․»․ Զելենսկու արձագանքը

«Ռուսական բանակը Պուտինի ծննդյան օրը մեզ նվիրեց․․․»․ Զելենսկու արձագանքը

Wed, 07 Oct 2026 14:00:33 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Չեռնիգովի մարզի Պրիլուկիում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է հինգ մարդ, 26-ը՝ վիրավորվել։

Վիրավորների թվում կան հինգ երեխաներ։ Նա հավելել է, որ փլատակներում հավանաբար կարող են մարդիկ լինել։

«Պուտինի ծննդյան օրը ռուսական բանակը նվիրել է Չեռնիգովի մարզի Պրիլուկիում բնակելի շենքի ոչնչացում», – նշել է նա։

Զելենսկին նաև հայտնել է Դնեպրում, Կրեմենչուկում, Զապորոժիեում և Կիևում բնակելի շենքերի վնասների մասին։ Նա նաև հայտնել է երկու զհի մասին Կիևում և երկուսի մասին Ալեքսանդրիայում։

Ըստ Ուկրաինայի նախագահի, էներգետիկ ենթակառուցվածքները հարվածի հիմնական թիրախներից մեկն էին։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը մոտ 70 հրթիռ է արձակել, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։

«Ռուսական բալիստիկ հրթիռները մնում են ամենամեծ խնդիրը։ Եվ ՀՕՊ համակարգերը այժմ կենսական նշանակություն ունեն մեզ համար», – հավելել է Զելենսկին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Շարունակում է ոչնչացնել մեր դիմադրության պաշարները

«Հրապարակ»․ Շարունակում է ոչնչացնել մեր դիմադրության պաշարները Wed, 07 Oct 2026 10:15:28 +0400 Հոկտեմբերի 6-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով