Ինչ պատերազմի են գաղտնի պատրաստվում ԵՄ-ում
Thu, 08 Oct 2026 04:00:44 +0400

Եվրամիության երկրները գաղտնի կերպով պատրաստվում են այն բանին, թե ինչպես է Միությունը դիմագրավելու հիբրիդային հարձակմանը, որի ընթացքում հնարավոր է, որ զոհվեն նաեւ քաղաքացիական անձինք։ Այս մասին գրում է Politico հանդեսը։ Այս թեմայով քննարկումները շատ սահմանափակ անձանց շրջանակում է իրականացվում՝ առանց օգնականների եւ հեռախոսների ֆորմատով։ Քննարկումները սկսվել են, երբ այս տարվա օգոստոսին Լեյպցիգի օդանավակայանում հայտնաբերվել էր պայթուցիկներով ԱԹՍ։ Անցյալ շաբաթ դեսպանների մակարդակով նման քննարկում է եղել հենց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի հարցի առնչությամբ։ Ուշագրավ է այն, որ ոչ բոլոր եվրոպական երկրներն են այս ամենին կողմ։ Որոշ եվրոպական երկրներում կարծում են, որ ԵՄ-ն իր առաքելությունից դուրս է գալիս եւ կրկնօրինակում է ՆԱՏՕ-ին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր