Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Հայաստանը ցանկում է․ 3 եռամյսակում ՌԴ մուտք է գործել արտասահմանյան 5 ապրանքիշ

Հայաստանը ցանկում է․ 3 եռամյսակում ՌԴ մուտք է գործել արտասահմանյան 5 ապրանքիշ

Thu, 08 Oct 2026 09:30:41 +0400


2026 թվականի 3 եռամսյակի ընթացքում ՌԴ շուկա է մուտք գործել 5 արտասահմանյան ապրանքանիշ, այդ թվում` Հայաստանից, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով խորհրդատվական ընկերությունների տվյալները։

Ինչպես հայտնել են «NF Group»-ում, 2026 թվականի առաջին եռամսյակում «Սպորտմաստեր» ցանցի միջոցով սկսել է աշխատել ավստրիական «Zanier» ապրանքանիշը։ Երրորդ եռամսյակում Մոսկվայի «Աֆիմոլ Սիթի» առևտրի կենտրոնում բացվել է կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի խանութ, որը ստեղծել են ռուսական «Ռեդ Սոֆթ» ընկերությունն ու չինական «Passion»-ը։ Ամռանը Կազանի «Մեգա» առևտրի կենտրոնում բացվել է ռուս-չինական «Polaris | TCL» նախագծի խանութը, որտեղ նույնպես կենցաղային տեխնիկա է վաճառվում։

Բացի այդ, ինչպես հայտնել են CORE.XP–ում, Հայաստանից ռուսական շուկա է մուտք գործել IYKYK ռեստորանային ապրանքանիշը, որը կետ է բացել Մոսկվայի Տվերսկոյ բուլվարում գտնվող «Համի տանը» («Дом вкуса»)։ Ռուսաստան է մուտք գործել նաև չինական «Much Fun» ապրանքանիշը, որը խաղային սարքերի խանութ է գործարկել «Աֆիմոլում»։

«Համեմատության համար նշենք, որ ամբողջ 2025 թվականին երկրում սկսել են աշխատել 15 միջազգային ապրանքանիշներ», – նշել է «NF Group»-ի ներկայացուցիչը։

Եվս հինգ արտասահմանյան մանրածախ վաճառողներ, որոնք նախկինում ռուսական շուկայում ներկայանում էին մարկետփլեյսներում կամ բազմաբրենդային խանութներում, իրենց սեփական վաճառակետերն են բացել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսական բանակը հարվածել է ուկրաինական նավերին, ռազմավարական օբյեկտներին

Ռուսական բանակը հարվածել է ուկրաինական նավերին, ռազմավարական օբյեկտներին Wed, 07 Oct 2026 10:30:39 +0400 Ռուսական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով