Ներողությունը չանցավ․ Սեուլը Կիևից հետ է կանչում իր դեսպանին
Thu, 08 Oct 2026 16:30:12 +0400

Հարավային Կորեան հետ է կանչում իր դեսպանին Ուկրաինայից, ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Որոշումը կայացվել է Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի կողմից գերի վերցված երկու հյուսիսկորեացի զինծառայողների՝ Սեուլ տեղափոխման վերաբերյալ տեղեկատվության բացահայտման շուրջ դիվանագիտական հակասության ֆոնին։
Կիևը նախկինում ներողություն էր խնդրել այս տեղեկատվությունը բացահայտելու համար, սակայն Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյունը հայտարարել էր, որ ներողությունը բավարար չէ։
Նախարարի խոսքով՝ Ուկրաինան և Հարավային Կորեան սկզբում համաձայնել էին գաղտնի պահել գերիների մասին տեղեկատվությունը, այդ թվում՝ զինծառայողների և ԿԺԴՀ-ում գտնվող նրանց հարազատների անվտանգության համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր