Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

Իրականում որքան ժամանակում է վաճառվել տոմսերը

Իրականում որքան ժամանակում է վաճառվել տոմսերը

Thu, 08 Oct 2026 21:15:46 +0400


Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի ազգային հավաքականի կազմում վերջին հանդիպումը վերածվել էր ոչ միայն ֆուտբոլային, այլև ազգային մասշտաբի իրադարձության։ Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում Արգենտինան 3։0 հաշվով հաղթեց Բենինին, իսկ Մեսսին իր վերջին խաղում աչքի ընկավ գոլով և երկու գոլային փոխանցմամբ։ Հանդիպմանը ներկա էր ավելի քան 85 հազար երկրպագու։

Մինչև խաղը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև տոմսերի վաճառքը։ Սոցիալական ցանցերում և տարբեր հրապարակումներում շրջանառվում էր տեղեկություն, թե մոտ 85 հազար տոմսը վաճառվել է ընդամենը 4 րոպեում։

Սակայն հասանելի և ավելի վստահելի աղբյուրների տվյալները այլ պատկեր են ցույց տալիս։

Associated Press-ը հայտնում է, որ «Մոնումենտալ» մարզադաշտի համար նախատեսված ավելի քան 85 հազար տոմսն ամբողջությամբ սպառվել է մոտ 90 րոպեում։ Նույն ժամանակահատվածն է նշում նաև արգենտինական Clarín-ը՝ գրելով, որ տոմսերի վաճառքի մեկնարկից մոտ մեկուկես ժամ անց համակարգում արդեն հայտնվել էր «Sold out» նշումը։

Infobae-ն ևս գրում է, որ տոմսերը սպառվել են երկու ժամից պակաս ժամանակում՝ ընդգծելով, որ վաճառքի համակարգը հազարավոր գնորդների մեծ պահանջարկի պատճառով լուրջ ծանրաբեռնվածության էր ենթարկվել։

Այսինքն՝ 85 հազար տոմսը 4 րոպեում վաճառվելու մասին տեղեկությունը ներկայումս հաստատված չէ։ Փոխարենը մի քանի աղբյուր իրարից անկախ հաստատում են, որ Մեսսիի հրաժեշտի խաղի տոմսերը վաճառվել են մոտ 90 րոպեում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի պետական պարտքի տոկոսների բեռը մոտ 3 անգամ ավելի բարձր է, քան Ադրբեջանում

Հայաստանի պետական պարտքի տոկոսների բեռը մոտ 3 անգամ ավելի բարձր է, քան Ադրբեջանում Thu, 08 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով