Բագրատաշենի անցակետում մեծ հերթեր են․ Վրաստանի կողմում անտանելի շոգ է
Sat, 10 Oct 2026 12:42:56 +0400

Այս պահին մեծ կուտակումներ են Բագրատաշենի սահմանային անցակետում՝ Հայաստան-Վրաստան պետական սահմանի վրացական հատվածում։
Անցակետում իրավիճակն առավել բարդացնում է օդափոխության համակարգի չաշխատելը։ Տարածքում անտանելի շոգ է, ինչը սպասելն ավելի դժվար է դարձնում։
Միևնույն ժամանակ, Հայաստանի անցակետում իրավիճակը համեմատաբար նորմալ է․ հերթը առաջ է շարժվում արագ, և սահմանային ընթացակարգերն անցնում են առանց նման կուտակումների։
Երբ Հայաստանի կողմում սահմանային անցումը կազմակերպվում է բնականոն հունով, իսկ վրացական հատվածում մարդիկ ստիպված են երկար սպասել անտանելի շոգի պայմաններում՝ չաշխատող օդափոխության համակարգով, հարց է առաջանում՝ սա պարզապես կազմակերպչական խնդիրների հետևանք է, թե հայ քաղաքացիների նկատմամբ վրացական կողմի «հատուկ վերաբերմունքի» դրսևորում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր