Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Երբ է Գյումրու տոնը, ինչ անակնկալ է սպասվում գյումրեցիներին

Երբ է Գյումրու տոնը, ինչ անակնկալ է սպասվում գյումրեցիներին

Sat, 10 Oct 2026 14:07:09 +0400


Գյումրու օրվա տոնակատարության ծախսերի հարցը վերջին ավագանու նիստում բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ։ Քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը հայտարարեց, որ այս տարի ևս բարերար կլինի, որը կհոգա Գյումրու օրվա տոնակատարության ծախսերը։ Սակայն այս առաջարկը, չգիտես ինչու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամներին վրդովեցրեց։ Վիճում էին, թե Գյումրին մուրացկան չէ և ի վիճակի է սեփական միջոցներով տոնել քաղաքի օրը։

Ի պատասխան՝ Ավետիս Առաքելյանը հակադարձեց, որ տոնակատարությունների համար նախատեսվող գումարը կարելի է այլ նպատակներով ծախսել, իսկ եթե կա բարերար, որը ցանկանում է իր աջակցությամբ տոն պարգևել Գյումրիին, ապա ինչո՞ւ հրաժարվել դրանից։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Գյումրու օրվա տոնակատարության ծախսերը հոգում է Սամվել Կարապետյանի «Տաշիր Գրուպ» ընկերությունը՝ քաղաքի բնակիչներին տոնական միջոցառումներ պարգևելով։

«Հրապարակի» տեղեկություններով՝ հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք տոնակատարությանը ելույթ կունենան հանրապետությունում սիրված Hayat Project-ը և «Հայություն» նախագծերը, երգչուհի Անետ Աղաբեկյանն ու երգիչ Արշավիր Մարտիրոսյանը։

Տոնական միջոցառումները չեն սահմանափակվի միայն մեկ վայրով․ Գյումրու տարբեր հատվածներում նախատեսվում են մեծ տոնակատարություններ՝ պարային խմբերի և համույթների մասնակցությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». ՔՊ-ն ընդդիմադիրներին քննադատելու առիթներ է փնտրում

«Հրապարակ». ՔՊ-ն ընդդիմադիրներին քննադատելու առիթներ է փնտրում Tue, 20 Oct 2026 09:15:19 +0400 Հոկտեմբերի 17-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով