Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

Sun, 11 Oct 2026 09:45:29 +0400


ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է, որ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. հոկտեմբերի 9-ը ներառյալ.
դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 862 հատ կամ օգտագործվել է 75%-ը
դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը՝ 23 հատ կամ օգտագործվել է 99,86%-ը

2026 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների կողմից արդեն իսկ գրանցվել են 23 և ավելի ավտոմեքենաների համար լրացված ապրանքային հայտարարագրեր և ՄՄՕ, որոնց բացթողումն իրականացվում է հերթականությամբ՝ հիմք ընդունելով գրանցման առաջնահերթությունը՝ ըստ օրվա, ժամի և րոպեի։

Հաշվի առնելով քվոտայի մնացորդը, գրանցված հայտարարագրերի և ներկա պահին բացթողնվող մեքենաների քանակը՝ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների համար նախատեսված քվոտան այսօր կսպառվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ է առաջարկվում

Ինչ է առաջարկվում Tue, 01 Sep 2026 22:15:38 +0400 Այսօրվանից՝ սեպտեմբերի 1-ից, վարորդական իրավունքի վկայական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով