Ուիտկոֆն ու Քուշներն առայժմ Մոսկվա չեն այցելի․ նոր խա՞ղ է սկսվել
Mon, 12 Oct 2026 09:30:15 +0400

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշներն առայժմ հետաձգել են մոսկովյան այցը։ Այս մասին գրում Է «Axios»–ը։
Նույն լրատվամիջոցն ավելի վաղ հայտնել էր, որ Ուիտկոֆն ու Քուշները նախատեսում են այս շաբաթ այցելել Մոսկվա և Կիև:
«Ուկրաինայի հետ հարաբերություններում առկա ճգնաժամի ֆոնին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները հետաձգել են մոսկովյան այցը, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ պարզ չի դարձել՝ արդյոք Ուկրաինան և եվրոպական երկրները պատրաստ են համաձայնության գալ Պուտինի համար նոր համատեղ առաջարկի շուրջ», – գրում Է Axios-ը:
Անցած շաբաթ Մայամիում Ուկրաինայի պատվիրակության և ԱՄՆ ներկայացուցիչների միջև բանակցություններ անցկացվեցին, որոնք, ըստ ԶԼՄ-ների, ժամանակից շուտ դադարեցվեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի վերաբերյալ գործարք կնքելու մասին հայտարարության պատճառով: Հանդիպման ընթացքում նախատեսվում էր ուկրաինական հակամարտության ավարտի վերաբերյալ նոր համապարփակ առաջարկ քննարկել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր