Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Թալանը սենց է լինում

Թալանը սենց է լինում

Mon, 12 Oct 2026 13:18:14 +0400


ԱԺ-ում քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը քննադատեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներին՝ հայտարարելով, որ ընդդիմության պահանջը քաղաքացիների հարկային միջոցները չյուրացնելն է։

Նա իր ելույթում կոշտ արտահայտություններով դիմեց իշխանական պատգամավորներին՝ պնդելով, որ պետական բյուջեի գումարները թալանվում են։

«ՔՊ-ականնե՛ր, ընդդիմությունն ասում է՝ մի՛ թալանեք քաղաքացու հարկերը, մի՛ զբաղվեք թալանչիությամբ։ Թալանչին սենց ա լինում, բյուջեի փողերը թալանում եք»,- հայտարարեց Մեսրոպ Մանուկյանը։

ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կնքված համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Փաստաթուղթը վերաբերում է Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպման ձևաչափով անցկացվող համաժողովի 20-րդ հանդիպման, Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպման 6-րդ հանդիպման և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման կազմակերպմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային

Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Tue, 20 Oct 2026 15:15:40 +0400 Սովետի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով