Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Շնորհակալագիրն էլ է ընտրակաշառքի ձեւ

Շնորհակալագիրն էլ է ընտրակաշառքի ձեւ

Mon, 12 Oct 2026 18:57:55 +0400


Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Իջևանի ՏԻՄ ընտրություններից առաջ որոշել է շնորհակալագրեր հանձնել մի շարք պետական ծառայողների: Ղալումյանը գրել է. «Այսօր շնորհակալագրեր եմ հանձնել․ ՊԵԿ հարկային ծառայության հարկ վճարողների սպասարկման վարչության թիվ 13 բաժնի պետ Մանյա Ներսիսյանին՝ ՊԵԿ հարկային ծառայության համակարգում երկարամյա, նվիրված ու պատասխանատու աշխատանքի, ինչպես նաև համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Նինա Պողոսյանին՝ կրթության բնագավառում բազմամյա նվիրումի, բարձր պատասխանատվությամբ իրականացրած գործունեության, սերունդների կրթման գործում ունեցած անգնահատելի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար»։

Նկատենք, որ Մանյա Ներսիսյանը Արմեն Ղուլարյանի մերձավորներից է, և Իջևանում նախկին իշխանությունների ժամանակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով