Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Համաձայնել է նոր ընտրություններ անցկացնել՝ մեկ պայմանով

Համաձայնել է նոր ընտրություններ անցկացնել՝ մեկ պայմանով

Mon, 12 Oct 2026 21:30:28 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է երկրում նոր նախագահական ընտրություններ կազմակերպել։ Սակայն պայմանով, որ դրա համար անհրաժեշտ է 60 օրով հաստատել հրադադար։ Այս մասին նա ասել է ամերիկյան ABC News-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը քննադատել էր Զելենսկուն այն բանի համար, որ խնդիրներ է ստեղծում ողջ աշխարհի համար եւ չի ուզում գործարք կնքել։ «Նախագահ Թրամփի հանդեպ ամենայն հարգանքով անդերձ, այս կամ այն առաջնորդի ընտրությունը կախված է մեր ժողովրդից։ Տվեց մեզ երկու ամիս՝ վաթսուն օր լիակատար հրադադար եւ մենք կկազմակերպենք ընտրությունները»,- ասել է նախագահ Զելենսկին։ Ընդ որում, նա շեշտել է, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները պատրաստ կլինեն ընդունել ուկրաինացի ժողովրդի ցանկացած ընտրությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

COP- 17, թե՞ մեծ «լվացքատուն»

COP- 17, թե՞ մեծ «լվացքատուն» Mon, 12 Oct 2026 18:32:33 +0400 Այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով