Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Սա Փաշինյանի վրեժը չէ

Սա Փաշինյանի վրեժը չէ

Wed, 14 Oct 2026 13:23:41 +0400


Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեն և պայմանավորված են ոչ միայն Հայաստանի ներքաղաքական զարգացումներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բագրատ Միկոյանը՝ պնդելով, որ տեղի ունեցողը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական վրեժխնդրության դրսևորում է։

Նրա խոսքով՝ Ալիևների ընտանիքը նախկինում դժգոհություններ է ունեցել Ռոբերտ Քոչարյանից, իսկ այժմ նախկին նախագահի նկատմամբ գործողությունները պետք է դիտարկել այդ հանգամանքի համատեքստում։

Միկոյանի գնահատմամբ՝ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական բախման գոտում, իսկ Քոչարյանի դեմ գործընթացը, նրա համոզմամբ, աշխարհաքաղաքական պատվերի արդյունք է։

Իր տեսակետը հիմնավորելու համար նա հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակի և հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, ինչպես նաև Ադրբեջանի հետ Արցախի հարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները։

«Սա ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավար Ալիևի անձնական վրեժխնդրությունն է, որովհետև նախկինում Ալիևները շատ են նեղվել Ռոբերտ Քոչարյանից»,- ասել է նա:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել… հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը»

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել… հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը» Thu, 15 Oct 2026 23:56:49 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով