Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել․ Տոնոյան

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել․ Տոնոյան

Thu, 15 Oct 2026 23:48:12 +0400


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել։

«Այսօր տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստը։ Դատարանը չանդրադարձավ խափանման միջոցի փոփոխության հարցին՝ պատճառաբանելով, թե գործող խափանման միջոցի ժամկետի ավարտին դեռ 20 օր կա։

Շնորհակալ ենք բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, հանրային, հասարակական գործիչներին, մեր հայրենակիցներին այսօրվա աջակցության համար:

Այսօրվա նիստում Գագիկ Ծառուկյանը, դիմելով դատավորին, հստակ ու աներկբա վերահաստատեց իր դիրքորոշումը՝ «Սա սարքած գործ է, ապօրինի, անօրինական։ Ես 100 տոկոսով արդար եմ, մեղք չունեմ»։

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն։

Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 4-ին»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը

Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Mon, 12 Oct 2026 20:21:50 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով