Միգրանտների նկատմամբ սահմանափակումները խստացվել են
Fri, 16 Oct 2026 18:00:45 +0400

Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը ընդլայնել է տնտեսական գործունեության այն ոլորտները, որոնք արգելված են օտարերկրացի աշխատողների համար՝ ըստ 26 թվականի պատենտների։ Այս մասին հայտնում է Պետերբուրգի քաղաքային իշխանությունների պաշտոնական կայքը։
Տաքսու վարորդ եւ կուրիերային ծառայությանը վերաբերող արգելքին ավելացել են նաեւ առողջապահության ոլորտի որոշ ուղղություններ, վարսավիրություն եւ վարսահարդարումը, կոսմետոլոգիան, մանրածախ առեւտուրը, ֆիզկուլտուրան եւ ռեկրեացիոն-վերականգնողական ոլորտը։Սահմանափակումները վերաբերվում են միայն այն օտարերկրացիներին, որոնք աշխատում են պատենտներով։ Սահմանափակումները չեն տարածվում բարձր որակավորման աշխատողների եւ ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր