Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

ՌԴ բանակը 2026թ.-ի ընթացքում ազատագրել է 310 բնակավայր . Պուտին

ՌԴ բանակը 2026թ.-ի ընթացքում ազատագրել է 310 բնակավայր . Պուտին

Sat, 17 Oct 2026 10:00:11 +0400


2026 թվականի սկզբից ի վեր ռուսաստանցի զինվորականներն ազատագրել են շուրջ 6,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք և 310 բնակավայր: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Զորքերի միացյալ խմբավորման կառավարման օժանդակ կետ այցելության ժամանակ:

«Այս տարվա սկզբից ի վեր ազատագրվել է շուրջ 6,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք և 310 բնակավայր: Կիևի վարչակարգի վերահսկողության տակ մնում է Դոնեցկի Հանրապետության տարածքների 10%-ից մի փոքր ավելին և Զապորոժիեի մարզի 16,5%-ը»,- ասել է նա:

Պուտինն ընդգծել է, որ ՌԴ ԶՈւ-ի նպատակն է ապահովել ռուսական սահմանամերձ շրջանների բացարձակ անվտանգությունը:

«Հիշեցնեմ, որ Կուրսկի մարզ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումից հետո Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի առջև խնդիր էր դրվել ոչ միայն հակառակորդին դուրս շպրտել մեր հողից, այլև հարակից տարածքում ստեղծել անվտանգության գոտի: Այդ խնդիրը հաջողությամբ լուծվում է: Մեր նպատակն է ապահովել Ռուսաստանի սահմանամերձ տարածքների բացարձակ անվտանգությունը»,-ասել է ՌԴ առաջնորդը:

Պուտինը նաև նշել է, որ ՌԴ Զինված ուժերի առաջխաղացումը հատուկ ռազմական գործողության գոտում ընթանում է ռազմաճակատի ողջ գծով, և դրա տեմպերը զգալիորեն արագացել են:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բառախաղերով կառավարվող պետություն

Բառախաղերով կառավարվող պետություն Wed, 14 Oct 2026 19:15:05 +0400 Եթե փորձենք վերջին օրերին ԱԺ ամբիոնից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով