Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին

«Հրապարակ»․ Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին

Sat, 17 Oct 2026 10:25:35 +0400


Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտների ծնողները մեզ դժգոհեցին, որ իրենց խաբեությամբ տարել են դպրոցում կայացած՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձեւ է» շարժման միջոցառմանը։ Ուսուցիչները հոկտեմբերի 12-ին ծնողներին ասել են, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 14-ին դպրոցում ժողով է լինելու, բայց չեն հայտնել, թե ինչի մասին է լինելու ժողովը։ Այդ օրը Դիլիջանի թիվ 2 դպրոցում ֆուրշետի ճոխ սեղան է բացվել: Բայց միջոցառումից հետո ուսուցիչներից մեկը դժգոհել է, թե, չնայած իրենց գործադրած ջանքերին, մասնակցած ծնողների թիվը մեծ չէր։ Սակայն միջոցառմանը Աննա Հակոբյանը ներկա չի եղել:

Հավելենք, որ Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Քրիստինե Սարգսյանը հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջան համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական 40 հոգանոց ցուցակի 30-րդ համարն է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Անտոնիու Գուտերեշին սխա՞լ ինֆորմացիա են փոխանցել

«Հրապարակ»․ Անտոնիու Գուտերեշին սխա՞լ ինֆորմացիա են փոխանցել Sat, 17 Oct 2026 10:15:59 +0400 Ինչո՞ւ ՄԱԿ-ը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով