Ի՞նչ է ակնկալում Մոսկվան հայ-ռուսական հարաբերություններից
Sat, 17 Oct 2026 18:00:27 +0400

Այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները պահանջում են «փոխըմբռնում և նոր հավասարակշռության որոնում»։
Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայ վետերանների Մարշալ Բաղրամյանի միության 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
«Այսօր Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները գտնվում են այնպիսի փուլում, որը պահանջում է փոխըմբռնում և նոր հավասարակշռության որոնում։ Սակայն, փոփոխվող քաղաքական իրավիճակին հակառակ, համատեղ պատմությունը, համատեղ հաղթանակները և մարշալ Բաղրամյանի կերպարը մնում են մեր ժողովուրդների համար միավորող գործոններ», – ասել է դեսպանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր