Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներին

Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներին

Mon, 19 Oct 2026 15:30:30 +0400


«Fakt»-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի Լյուբլին քաղաքում և Ուկրաինայի Վոլինի մարզին սահմանակից գյուղերում անհայտ թռչող օբյեկտ (ՉԹՕ) է նկատվել, որը սարսափեցրել է բնակիչներին։

«Գիշերը ժամը 2:00-ի սահմաններում ոստիկանությունը երկու հաղորդում է ստացել բնակիչներից, որոնք լսել են գլխավերևում թռչող օբյեկտի բարձր ձայն։ Երկու հաղորդումներն էլ վերաբերում էին Լյուբլինի Զեմբորժիցկի ջրամբարի տարածքին։ Ոստիկանությունն ու զինվորները շարունակում են ՉԹՕ-ի որոնումները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Լյուբլինի տեղեկատվական պորտալի տվյալներով՝ ԱԹՍ-ն առաջին անգամ նկատվել է Ուկրաինային սահմանակից Օկուինկա գյուղում։

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ դիտարկում է միջադեպի տարբեր սցենարներ, «ներառյալ օդերևութաբանական երևույթները կամ անոմալիաները, ինչպես նաև հնարավոր մաքսանենգությունը կամ սադրիչ գործունեությունը»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրաինայի նախագահին պետք է ընտրեն ուկրաինացիները, ոչ թե Թրամփը. Լուկաշենկո

Ուկրաինայի նախագահին պետք է ընտրեն ուկրաինացիները, ոչ թե Թրամփը. Լուկաշենկո Fri, 16 Oct 2026 17:00:02 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով