Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղեր

Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղեր

Mon, 19 Oct 2026 18:19:04 +0400


2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը։ Միջոցառմանն ընդառաջ նախատեսվում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում հետևյալ մշակութային անվանակարգերում մասնակցության համար․

•Թատրոն
•Պար
•Երգեցողություն
•Լուսանկարչություն
•Կերպարվեստ
•Քանդակագործություն
•Գնդակով աճպարարություն
• Գրականություն
• Հեքիաթասացություն
• Թվային ստեղծարարություն

Մրցույթին կարող են մասնակցել 18-35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Յուրաքանչյուր անվանակարգի դիմումի հայտաձևը, ինչպես նաև մասնակցության և ընտրության հստակ պայմանները կցված են։

Լրացված հայտերն անհրաժեշտ է ուղարկել culturefrancophonie@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 30-ն է:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 010599699/531/։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով․ ի՞նչ է ակնկալում

Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով․ ի՞նչ է ակնկալում Sat, 07 Nov 2026 11:30:05 +0400 Հայաստան կատարած …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով