Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Որտեղ են հուղարկավորելու նախկին արքայազնին

Որտեղ են հուղարկավորելու նախկին արքայազնին

Mon, 10 Aug 2026 19:30:22 +0400


Բրիտանական նախկին արքայազն Էնդրու Մաունթբեթեն-Վինձորին, նրա մահվան դեպքում, կարող են հուղարկավոր արքայական պատիվներով, չնայած նրան, որ վերջինս զրկվել է տիտղոսներից։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Համաձայն հոդվածի, Յորքի նախկին դուքսը շարունակում է կառավարական փակ փաստաթղթերում մնալ արքայական ընտանիքի անդամների ցանկում, որոնց համար հուղարկավորությունը նախատեսվում է իրականացնել հատուկ պատիվներով։

Թերթը հայտնում է նաեւ, որ բրիտանական իշխանությունները ունեն ավանդույթ՝ մանրամասնորեն մշակել արքայական ընտանիքի անդամների հուղարկավորության արարողությունները, ներառյալ նաեւ՝ որոշել, թե որտեղ են հուղարկավորվելու մահվան դեպքում։ Հնարավոր է, որ նախկին արքայազնը հուղարկավորվի Ֆրոգմորի ընտանեկան դամբարանում, որը գտնվում է Վինձորում։ Այնտեղ հուղարկավորված է գահից հրաժարված Էդուարդ 8-րդ թագավորը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը» Sun, 01 Nov 2026 …