Երկուշաբթի , 10 Օգոստոսի 2026

Ուսուցիչը չի կարող, իսկ մարզպետարանի աշխատողը կարող է

Ուսուցիչը չի կարող, իսկ մարզպետարանի աշխատողը կարող է

Mon, 10 Aug 2026 19:15:08 +0400


Տավուշի մարզպետի աշխատակազմն ունի 76 հաստիք, որից 10-ը թափուր է։ Հուլիսի 15-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Տավուշի մարզպետարանի աշխատակազմում ներկայումս քանի՞ փորձագետ է աշխատում, ովքե՞ր են նրանք, մասնագիտական ի՞նչ կրթություն ունի նրանցից յուրաքանչյուրը, յույրաքանչյուրը որ ոլորտում ի՞նչ գործառնույթներ է իրականացնում, որքա՞ն է կազմում նրանցից յուրաքանչյուրի աշխատավարձը»։

Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում ներգրավված է չորս փորձագետ: Երեք փորձագետ ունի բարձրագույն կրթություն, մեկը՝ միջնակարգ: Երկու փորձագետ ներգրավված է մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունում, մեկ փորձագետ՝ աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունում, մեկ փորձագետ՝ աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունում»:

2023-2024 թվականներին բարձրագույն կրթություն չունենալու պատճառաբանությամբ Տավուշի մարզի հանրակրթակյան դպրոցներից ազատել են միջին մասնագիտական կրթություն ունեցող 55 ուսուցչի, որոնց մեծ մասը երկար տարիների մանկավարժական աշխատանքի հաջողված փորձ ուներ։ Նրանց աշխատանքից ազատելու հետևանքով մարզի դպրոցներում ուսուցիչների պակաս կա։ Միջնակարգ-մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին դպրոցներից ազատել են, իսկ Տավուշի մարզպետի աշխատակազմում միջնակարգ կրթությամբ փորձագետ է աշխատում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օգոստոսի 10–16-ի հորոսկոպը․ որոնք են հաջող օրերը

Օգոստոսի 10–16-ի հորոսկոպը․ որոնք են հաջող օրերը Sun, 09 Aug 2026 21:00:08 +0400 Խոյ Շաբաթը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով