Երկուշաբթի , 19 Հոկտեմբերի 2026

Մարզպետը խորամանկություններ է անում, որ ընտրություններում ՔՊ-ն հաղթի

Մարզպետը խորամանկություններ է անում, որ ընտրություններում ՔՊ-ն հաղթի

Mon, 19 Oct 2026 21:16:24 +0400


Տավուշի մարզպետի աշխատակազմում միայն Իջևան համայնքի բնակիչներ են աշխատում, մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ համայնքի բնակիչներ չկան։ Սակայն Նոյեմբերյան համայնքի (նաև Տավուշի մարզի) ամենամեծ գյուղական բնակավայրի՝ Կողբի նախկին վարչական ղեկավար Արարատ Թամազյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալի օգնական։

Տավուշի մարզպետի աշխատակազմի կայքում զետեղված մարզպետի որոշումների թվում չկա Արարատ Թամազյանին մարզպետի տեղակալի օգնական նշանակելու որոշումը։ Մինչև այս տարվա մայիս Արարատ Թամազյանը որպես Կողբի գյուղի վարչական ղեկավար էր պաշտոնավարում։ Նրան Տավուշի մարզպետի աշխատակազմում պաշտոն տալով՝ մարզպետ Հայկ Ղալումյանը ցանկանում է նոյեմբերի 29-ին կայանալիք Նոյեմբերյան համայնքի ավագանու ընտրություներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար Կողբում ձայններ ապահովել` կիսել կողբեցիների քվեները։

2021թ․ դեկտեմբերից Նոյեմբերյան համայնքի ղեկավար աշխատող, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը Կողբի բնակիչ է, նա 2005-2012 թվականներին պաշտոնավարել է Կողբ համայնքի, 2016-2021թթ․-ին՝ որպես Կողբ խոշորացված համայնքի ղեկավար։ Մարզպետն ու ՔՊ-ական իշխանությունն ամեն ինչ անում է, որ Աղաբաբյանը չվերընտրվի:

Ի դեպ, Արսեն Աղաբաբյանը հայտնի նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի եւ հայտնի գրող Աշոտ Աղաբաբյանի եղբայրն է:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Thu, 15 Oct 2026 20:55:15 +0400 Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հայտարարել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով