Ապօրինի հանքի փլուզման հետևանքով զոհեր կան Կոլումբիայում
Tue, 20 Oct 2026 12:30:48 +0400

Կոլումբիայում ապօրինի հանքի փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են, հայտնում է Caracol-ը։
Փլուզման հետևանքով փլատակների տակ է մնացել տեղամասում աշխատող 30 հանքափոր։
Ըստ աղբյուրի, Սանտա Բարբարա դե Իսկուանդեում գտնվող հանքում ապօրինի կերպով ոսկի էին արդյունահանում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր