Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

ԿԸՀ-ն տեղեկացնում է

ԿԸՀ-ն տեղեկացնում է

Tue, 20 Oct 2026 16:23:39 +0400


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց, որոնք կարող են խաթարել հանրային վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ և վնասել ժողովրդավարությանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետևում է ընտրական գործընթացներին և իր լիազորությունների շրջանակում մշտապես օպերատիվ արձագանքում է առաջացած խնդիրներին, համապատասխան ցուցումներ և պարզաբանումներ տրամադրում ընտրական հանձնաժողովներին, առերևույթ իրավախախտումների հատկանիշներ պարունակող դեպքերում նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից աշխատանքային կարգով իրականացվող ոչ բոլոր գործողությունները և ձեռնարկվող միջոցառումներն են հրապարակայնացվում։ Որոշ դեպքերում դրանց հրապարակայնացումը կարող է վնասել ընտրական գործընթացի մասնակիցների իրավունքներին և օրինական շահերին։

Կոչ ենք անում ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել պատասխանատվություն և հրապարակային հայտարարություններում հիմնվել ստուգված փաստերի վրա։

Ընտրական գործընթացի նկատմամբ վստահության պահպանումը բոլորիս պատասխանատվությունն է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից Fri, 09 Oct 2026 23:19:23 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով