Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

«Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է

«Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է

Tue, 20 Oct 2026 19:18:55 +0400


Կեմերովոյում բնակվող հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանն ամուսնու՝ 27-ամյա Թաթուլի մահից երկու շաբաթ անց առաջին անգամ խախտել է լռությունն ու գրառում կատարել։​Իր հրապարակման մեջ Միլենան հետևորդներին հորդորել է զերծ մնալ անհիմն պատմություններ հորինելուց և չտարածել իրականությանը չհամապատասխանող վարկածներ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ որպես հանրային դեմք և բլոգեր՝ գիտակցում է նման խոսակցությունների անխուսափելիությունը։ Բլոգերի խոսքով՝ մինչ ինքն ապրում է կորստի ցավը, փորձում ուժ գտնել և վերականգնվել, այլ մարդիկ շարունակում են քննարկել տեղի ունեցածը՝ այդպիսով լսարանի շրջանում ձևավորելով որոշակի պատկերացումներ։​«Կարևորն իմ կյանքում երեխաներն են։ Իմ ամեն մասնիկ ես հիմա նվիրում եմ նրանց։ Ցավի միջով, բայց ես կպատասխանեմ բոլոր հարցերին։ Ես կպատմեմ, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Եվ այո, ոչ մեկին, նույնիսկ ամենավատ մարդուն չեմ ցանկանում, որ անցնի այն ամենի միջով, որով անցնում է իմ ընտանիքն այս պահին։ Պահպանեք ձեզ ու ձեր մտերիմներին»,- նշել է նա՝ հավելելով, որ այս ծանր թեմային կանդրադառնա ավելի ուշ։ Հիշեցնենք, որ Միլենա Պետրոսյանի ամուսինը՝ Թաթուլը, ինքնասպանություն էր գործել Կեմերովոյի կանգառներից մեկում՝ կախվելու միջոցով։​

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռոմանոս Պետրոսյանի զինծառայող որդու 20-ամյակն են ճոխ նշել. ովքեր են ներկա եղել

Ռոմանոս Պետրոսյանի զինծառայող որդու 20-ամյակն են ճոխ նշել. ովքեր են ներկա եղել Sat, 17 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով