Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Ցեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույց

Ցեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույց

Tue, 20 Oct 2026 20:04:30 +0400


«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

2019 թվականի փետրվարին Ադրբեջանի դեսպանատան կողմից Թեհրանում կազմակերպվէլ էր լուսանկարչական ցուցահանդես։ Այն իբր նվիրված էր «Խոջալուի ցեղասպանություն» հորինվածքին։ Ինչո՞ւ հորինվածք։ Ցուցահանդեսին Հայոց ցեղասպանության մասին վկայող լուսանկարը ցուցադրվել էր որպես Խոջալուի հորինված ցեղասպանության վկայություն։ Այո՛, ճի՛շտ լսեցիք։ Լուսանկարի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն իրականում պատկերում է Հայոց ցեղասպանության տարիներին հայերի բռնի տեղահանությունը դեպի Սիրիայի Հալեպ քաղաք։ Ավելին՝ լուսանկարի բնօրինակը պահպանվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հավաքածուում։ Ըստ էության՝ մտացածին «ցեղասպանության» այսպես կոչված ապացույցների սակավության պատճառով ադրբեջանական կողմը ստիպված է եղել դիմել նման նենգ քայլի՝ նպատակ հետապնդելով մոլորեցնել միջազգային հանրությանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տղաներ ու աղջիկներ, դուք բնատուր «իրավապաշտպան» եք – ձեր տե՛ղը չգիտեինք․ փաստաբանը լուսանկար է հրապարակել

Տղաներ ու աղջիկներ, դուք բնատուր «իրավապաշտպան» եք – ձեր տե՛ղը չգիտեինք․ փաստաբանը լուսանկար է հրապարակել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով