Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Անհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. Tasnim

Անհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. Tasnim

Tue, 20 Oct 2026 23:12:19 +0400


ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հիմնական խոչընդոտներից մեկը Վաշինգտոնում որոշումներ կայացնողների լիազորությունների շուրջ անորոշությունն է։ Այս մասին Tasnim գործակալությանը հայտնել է իրանական անվտանգության ոլորտի բարձրաստիճան աղբյուրը։

Նրա խոսքով՝ պարզ չէ, թե ԱՄՆ-ի ղեկավարության ներկայացուցիչներից ով է իրականում իրավասու վերջնական որոշումներ կայացնել՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Սթիվ Ուիթաքերը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, թե Ջարեդ Քուշները։

Աղբյուրը նշել է, որ այս անորոշությունը, ԱՄՆ-ում քաղաքական մրցակցության և ներքին տարաձայնությունների հետ մեկտեղ, բարդացնում է միջնորդական ջանքերն ու կողմերի միջև հաղորդակցությունը։

Նշենք, որ ամերիկյան կողմը հաճախ հայտարարում է, որ չգիտեն, թե Իրանում ով է որոշում կայացնում այաթոլահ Ալի Խամենեիի մահվանից հետո։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եկեղեցու «բարենորոգման» հանձնաժողով՝ առանց ընդդիմության

Եկեղեցու «բարենորոգման» հանձնաժողով՝ առանց ընդդիմության Tue, 22 Sep 2026 13:36:11 +0400 «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով