Ի՞նչ նոր պաշտոնի է նշանակվելու Մխիթար Հայրապետյանը
Wed, 21 Oct 2026 12:35:17 +0400

Մեր տեղեկություններով, ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն աշխատանքի է անցել «Վան» ֆուտբոլային ակումբում: Մեզ հետ զրույցում Մխիթար Հայրապետյանի եղբայրը՝ երգիչ Հայկ Ստվերը նշեց, որ դեռ վերջնական նշանակում չկա, այս պահին քննարկումներ են ընթանում ակումբի հետ։ Ի՞նչ պաշտոնի է նշանակվելու։ «Դե, հավանաբար՝ բարձր պաշտոնի»։
Մեր տեղեկություններով, նա տնօրեն է նշանակվելու: Հայրապետյանի կինը՝ Լյուսի Վանա Կարապետյանը եւս հայտնեց, որ այս պահին նշանակում չկա, բայց որպես նախկին պետական պաշտոնյա` եթե որեւէ աշխատանքի անցնի, այդ մասին անպայման կիրազեկի հանրությանը։ Ֆուտբոլային ակումբից հրաժարվեցին որեւէ տեղեկություն փոխանցել:
«Վան» ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 2019 թվականին` Չարենցավան քաղաքում, հիմնադիրն ու սեփականատերը հայ-ռուսական գործարար Օլեգ Ղուկասովն է, գլխավոր մարզիչը՝ Արմեն Սանամյանը: «Վանը» սրընթաց վերելք է գրանցել կարճ ժամանակում եւ այժմ մասնակցում է Հայաստանի Պրեմիեր լիգային։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր