Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Կիևում ինչ-որ մեկը պետք է պատասխանատու որոշում կայացնի կարգավորման վերաբերյալ․ Պեսկով

Կիևում ինչ-որ մեկը պետք է պատասխանատու որոշում կայացնի կարգավորման վերաբերյալ․ Պեսկով

Wed, 21 Oct 2026 16:53:16 +0400


Առանց Կիևից որևէ մեկի մասնակցության՝ ուկրաինական խնդրի կարգավորումն անհնար է, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուստի Կիևում ինչ-որ մեկը, անշուշտ, պետք է պատասխանատու որոշում կայացնի։ Դա պարտադիր է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում կիսում են Թրամփի այն տեսակետը, որ ուկրաինական հակամարտությունը հնարավոր է կարգավորել և համաձայնագրեր ստորագրել առանց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցության։

Նշենք, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին։ Բանակցությունները կանցկացվեն Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Wed, 21 Oct 2026 15:34:13 +0400 Ակբա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով