Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել

«Հրապարակ»․ ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել

Sat, 24 Oct 2026 08:05:54 +0400


Ազգային ժողովի աշխատակազմից ահազանգում են, որ նորաթուխ ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը, որը նախկինում ՆԳ փոխնախարար է եղել, խորհրդարանում էլ է իր համար հարազատ ոստիկանական կարգեր հաստատել եւ իրեն սկսել է շրջապատել մտերիմներով, համակուրսեցիներով։ Չնայած 2 ամիս չկա, որ նշանակվել է, բայց աշխատակազմը է՛լ անանուն բաց նամակներ է գրում, է՛լ ամեն տեղ բողոքում նորանշանակ ղեկավարից, որի մոտ մտնելն ավելի բարդ է, քան ԱԺ նախագահի մոտ մտնելը։ Ասում են՝ աշխատակազմի նոր ղեկավարությունը հետեւում է իրենց ամեն քայլին, դիտողություններ, նկատողություններ անում։ Աշխատողների կյանքը բարդացել է։ Նաեւ անհանգիստ են, քանի որ լսել են՝ աշխատասենյակներում մտադիր են տեսախցիկներ դնել, ասում են՝ որոշ տեղերում արդեն դրված է։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Դավիթ Համբարյանի հետ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Sat, 24 Oct 2026 08:10:03 +0400 Խորհրդարանում վերանորոգման թեժ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով